Jump to content

Արևելյան ճեպընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բացիկ «Արևելյան ճեպընթացի» պատկերով (1900 թվական)

Արևելյան ճեպընթացը (ֆր.՝ Orient-Express), Orient-Express Hotels ընկերությանը պատկանող «լյուքս» դասի մարդատար գնացք, որը սպասարկել է Փարիզից- Կոստանդնուպոլիս[1][2](Ստամբուլ) երթուղին սկսած 1883 թվականից։

«Արևելյան ճեպընթացի» գաղափարը պատկանում է բելգիացի Ժորժ Նահելմաքերսին։ 1889 թվականին գնացքը առաջին անգամ, ընդամենը 67 ժամում, հաղթահարեց Փարիզից Կոստանդնուպոլիս ճանապարհը, որն ուներ 3000 կիլոմետր երկարություն։ Ավելի ուշ «Արևելյան ճեպընթաց» սկսեցին անվանել եվրոպական լյուքս կարգի գնացքները, որոնց մեկ երկտեղանի կուպեները առանձնացված էին «Ար-դեկո» ոճով։ Յուրաքանչյուր կուպեում առկա է լվացարան՝ տաք և սառը ջրերով։ Առավել տարածված էր Լոնդոն — Վենետիկ, Փարիզ — Վիեննա և նույնիսկ Մոսկվա — Պեկին երթուղիները։ Տարբեր ժամանակներում «Արևելյան ճեպընթացով» ճանապարհորդել են Ֆրանց Յոզեֆ I-ը, Եղիսաբեթ II-ը, Շառլ դը Գոլը, Ագաթա Քրիստին և այլ հայտնի մարդիկ։

Գնացքը նկարագրված է Ագաթա Քրիստիի Սպանություն «Արևելյան ճեպընթացում» վիպակում, Գրեհեմ Գրինի «Ստամբուլի ճեպընթաց» վեպում, Սիդնի Շելդոնի «Եթե կգա վաղը» վեպում, Ալեքսեյ Պեխովի «Մահվան կլանի հրաշագործը» պատմվածքում, Յան Ֆլեմինգի Ռուսաստանից սիրով վեպում, Վերոնիկա Հենրիի «Գիշերը արևելյան ճեպընթացում» վիպակում։

«Արևելյան ճեպընթացի» երթուղիների քարտեզը

Արևելյան ճեպընթացը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան ճեպընթաց» հոդվածին։